08 11 2022

Եթե Նիկոլը հստակ չի նշվում՝ որպես ազգի թշնամի, ապա ցանկացած բանավեճում նրա խոսույթն է հաղթելու. Կարեն Վրթանեսյան

Եթե Նիկոլը հստակ չի նշվում՝ որպես ազգի թշնամի, ապա ցանկացած բանավեճում նրա խոսույթն է հաղթելու. Կարեն Վրթանեսյան

Ազգային ուժերի ցանկացած խոսույթ պիտի սկսվի հստակ արձանագրմամբ, որ Նիկոլն ազգակործան պատուհաս™ է, որ Նիկոլը նպատակաուղղված ձևով սպասարկում է թուրք-ադրբեջանական շահերը։ Նման դիտարկում է արել ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը։ «Եթե խոսում ես պետականությանը, ազգին ուղղված սպառնալիքներից, բայց հստակ չես մատնանշում այդ սպառնալիքի աղբյուրը՝ Նիկոլին, ապա պարտվելու ես նիկոլականի կամ թեկուզ, իբր, չեզոք «կառուցողականի» հետ ցանկացած բանավեճում։
Որովհետև նրանք հավասարության նշան են դնում Նիկոլի և պետության միջև և ասում. «Համախմբվենք պետության շուրջ, օգնենք պետությանը»։

Ազգային ուժերի ցանկացած խոսույթ պիտի սկսվի հստակ արձանագրմամբ, որ Նիկոլն ազգակործան պատուհաս™ է, որ Նիկոլը նպատակաուղղված ձևով սպասարկում է թուրք-ադրբեջանական շահերը։

Միայն դրանից հետո կարելի է խոսել մնացածից։

Եթե Նիկոլը հստակ չի նշվում՝ որպես ազգի թշնամի, ապա ցանկացած բանավեճում նրա խոսույթն է հաղթելու, կապ չունի, թե դու ինչքան լավ բանավիճող ես և ինչքանով լավ ես տիրապետում թեմային։

Ինչքան էլ իրավացիորեն քննադատես, բայց չասես, որ ի դեմս նիկոլականների մենք ունենք օկուպացիոն վարչակարգ, ամեն ինչ բերելու են կամ «ուզում են լավ անել, բայց չի ստացվում» թեզի (օրինակ՝ «նա անկարող է, պետք է օգնել», «փորձում է մի բան անել, բայց նախկինները խանգարում են», «ռուսները խեղճի կոկորդից բռնել են», «իրավիճակն օբյեկտիվորեն այնպիսին է, որ անհնարին է որևէ բան անել» ևն, ևն), կամ էլ. «դուք պառակտում եք ազգը, չեք թողնում միավորվել Նիկոլի ու պետության շուրջ» թեզի, այսինքն վերջում դեռ մի բան էլ ձեզ են ազգի թշնամի հռչակելու»,-Ֆեյսբուքի իր էջում գրել է նա։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ