07 11 2022

Որ մինչ այժմ Դադիվանքը մզկիթի չի վերածվել, դա նույն հոգևորականների ջանքերով է․ Սոֆյա Հովսեփյան

Որ մինչ այժմ Դադիվանքը մզկիթի չի վերածվել, դա նույն հոգևորականների ջանքերով է․ Սոֆյա Հովսեփյան

Սոֆյա Հովսեփյանը գրում է․

Քարոզչամեքենան գործի դրվեց ...

Որքան անհասկացող կա գրում է

."Հոգևորականը չպետք է քաղաքականությամբ զբաղվի" ։

Լու՞րջ...

Իսկ Հոգևորականը պետք է զենք վերցնի ու պատերազմի մասնակցի՞...

Այսինքն, երբ զոհվում է, ապա ընդունելի է, երբ պայքարում է հայրենիքի ու պետականության պահպանման համար, ընդունելի չի՞։ Պատերազմում էլ է նույն բանի համար մասնակցում ` հայրենիքի ու պետականության։

Գիտե՞ք, որ հայր Մկրտիչը մինչ օրս անհայտ կորած է, գիտե՞ք , որ Նարեկ սարկավագը և ուրիշներ զոհվեցին, գիտե՞ք , Դավիթ սարկավագը, որը հրաշքով փրկվեց արկի պայթունից ու գիտե՞ք որտեղ է հիմա, չէ՜ չգիտեք, գնացել է Դադիվանք։ Դադիվանքը մի խումբ երիտասարդ հոգևորականներ են պահում` ամեն օր կյանքի ու մահվան հետ կռիվ տալով, գիտե՞ք, որ մինչ էս պահը Դադիվանքը մզկիթի չի վերածվել, դա նույն հոգևորականների ջանքերով է ...

Չէ՜, լիքը բան դուք չգիտեք և դժվար էլ իմանաք, դուք գիտեք միայն չմտածված խոսել, ինչ տեքստ տան` հիմարաբար կրկնեք ու չխորանաք, ո՛չ երկրի խնդրի, ո՛չ էության մեջ ։

Միքայել սրբազանը մի անգամ ասաց. " էդ, որ պայքարում են եկեղեցի սարքելու դեմ, Հեչ չե՞ք մտածել, որ եկեղեցին կառուցել են երկրի սահմանները ընդգծելու համար և հենց եկեղեցու առկայությամբ է, որ կարողանում ես խոսել քոնը լինելու, քո երկիրն ունենալու, քո սահմանն ունենալու մասին ։

Իսկ դա քաղաքական է, թե՞ լավ է ...

Չէ՜, չենք մտածել...

Դե խաղաղություն ձեր կարճ մտքին, որ մի օր հասնենք արժանապատիվ խաղաղության ։

Բարի գիշեր ։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ