Civilnet.am-ը գրում է՝ ֆինանսների նախարարության պետական գնումների համակարգում՝ Gnumner.minfin.am-ում, հրապարակվել է պաշտպանության նախարարության հայտարարությունը՝ զենք արտադրող հորդանանական ընկերության հետ պայմանագիրը միակողմանի լուծելու վերաբերյալ։
Հայտարարությանը կից դրված է ՊՆ փոխնախարար Կարեն Բրուտյանի ստորագրությամբ նամակը՝ ուղղված «Ջադարա Էքուիփմենթ ընդ Դիֆենս Սիսթեմս» ընկերությանը, որում նշվում է, որ վերջինս չի մատակարարել 2021-ի օգոստոսի 6-ին կնքված պայմանագրով նախատեսված ապրանքը, որը պետք է արվեր դեռ 2021-ին։
ՊՆ-ն այս տարվա հոկտեմբերի 10-ին միակողմանի ամբողջությամբ լուծարել է պայմանագիրը և ընկերությունից պահանջում է ծանուցումը ստանալուց հինգ օրվա ընթացքում Հայաստանին փոխանցել 23,2 մլն դրամ՝ որպես տույժ։
Նամակը Gnumner.minfin.am-ում կայքում հրապարակվել է 2022-ի հոկտեմբերի 12-ին։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը