Հիդրոօթերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը՝ հոկտեմբերի 24-30-ը։
Սևանա լճի մակարդակը հոկտեմբերի 24-30-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2 սմ-ով և կազմել` 1900.38մ (30.10.22թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 13 սմ-ով, իսկ 2022 թվականի հունվարի 1-ի մակարդակից` 5 սմ-ով։
Հոկտեմբերի 24-30-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լճից ոռոգման նպատակով ջրառ չի իրականացվել, իսկ ընդհանուր ջրառի չափաքանակը հունիսի 3-ից հոկտեմբերի 30-ը ներառյալ կազմել է 165.063 մլն.մ³:
Արփա-Սևան ջրատարով հոկտեմբերի 24-30-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 0.522 մլն.մ³, իսկ 2022 թվականի հունվարի 1-ից հոկտեմբերի 30-ը ներառյալ՝ 157.553 մլն.մ³:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը