27 10 2022

Սասուն Միքայելյանը տեղյա՞կ ա, որ սահման պահողների կեսից ավելին հենց ընդդիմություն է․ Սևակ Հակոբյան

Սասուն Միքայելյանը տեղյա՞կ ա, որ սահման պահողների կեսից ավելին հենց ընդդիմություն է․ Սևակ Հակոբյան

Yerevan.Today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը գրում է․

«Երկրապահի նախագահ Սասուն Միքայելյանը, էն որ ասում էր՝ հեղափոխությունն Արցախի պատերազմում հաղթանակից կարևոր էր, այ էդ խորոված փարթիի մասնագետը, ասում է․ «Բա ո՞վ ա էսօր կանգնած սահմանին, ընդդիմություն է՞ գնացել կանգնել սահմանին, թող մի օր իրանք գան մտնեն սահման, չեմ ասում կանգնեն-դիրք պահեն»։

Չգիտեմ, թե Սասուն Միքայելյանն ինչ ա հասկանում ընդդիմություն ասելով․ դա տեղյա՞կ ա, որ էսօր բանակում գտնվողների, սահման պահողների, զինվորների ու աֆիցերների մեջ բազմաթիվ, եթե չասեմ՝ կեսից ավելին հենց ընդդիմություն է․ հայհոյում են Նիկոլին, էս իշխանություներին, Նիկոլի ծառաներին ու Սասուն Միքայելյանին ու զուգահեռ պահում են սահման, զենք են բռնում, զոհվում են, մատաղ են լինում Սասունի ու իր թիմի բերած պլանավորած պարտությանն ու «խաղաղության» դարաշրջանին։

Ավելին ասեմ, էդ զորահավաքների առաջինը հենց ընդդիմությանն են կանչում-տանում․ նենց որ սահմանին կանգնածները համարյա միայն ընդդիմություն են, որովհետև իշխանություններից մնացել են մի քանի ավտոբուս ՔՊ, մի 50 հազար ուժային ու մի հատ Սասուն»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ