Dalma Garden Mall-ը նշում է իր 10-ամյակը։ Այդ առիթով տեղի ունեցավ մամուլի ասուլիս, որի ընթացքում ներկացվեցին այն նախագծերը, որոնք Dalma Garden Mall-ը իրականացնելու է։ Մամուլի ասուլիսի ընթացքում ստորագրվեցին հուշագրեր, որոնք հաստատելու ենք նախագծերի իրականացման մեկնարկը և շարունակական բնույթը։ Հուշագրերը նախագծերին իրավական ուժ են տալու։
Dalma Garden Mall-ը տարածած հաղորդագրության մեջ նաև նշում է․
«Մեր CSR ռազմավարության առանցքում ապագան և զարգացումն են։ Այդ նպատակով մենք ընտրել ենք հետևյալ ուղղություննրը, որտեղ շարունակաբար ուղղելու ենք մեր ջանքերն ու ռեսուրսները․
- երեխաների զարգացում,
- սահմանամերձ մարզեր,
- հայրենիքի պաշտպաններ,
- կրթություն,
- էկոլոգիա։
Մեր 10-ամյակի միջոցառումների հիմնական մասը հենց այս ծրագրերն են, որոնք մշակել ենք այնպիսի կարևոր կազմակերպությունների հետ, որոնց հետ նախատեսում ենք երկար ճանապարհ անցնել։
10-ամյակի CSR միջոցառումների շրջանակում, մենք համագործակցում ենք «Բարի մամա» հասարակական կազմակերպության հետ՝ սկիզբ դնելով ավելի սերտ համագործակցության, որի շրջանակներում մենք կանոնավոր կերպով աջակցելու ենք սահմանամերձ մարզերում բնակվող երեխաներին ու մեր ներդրումն ենք ունենալու նրանց զարգացման գործում: «Բարի մամայի» նպատակն է կանխարգելել երեխաներին լքելու դեպքերը, խթանել ներառական կրթության զարգացումը, ապահովել լքված երեխաների բարօրությունը։
Դալման համագործակցելու է «Զինծառայողների ապահովագրության» hիմնադրամի հետ (1000+)։ Հուշագրերի ստորագրումից հետո Դալմայի ամսական գովազդային հասույթի մի մեծ տոկոս փոխանցվելու է հիմնադրամին։
Դալման մյուս նախագիծն իրականացնելու է «Ազնավուր» հիմնադրամի և «Զինվորի տան» հետ համատեղ։ Ընտրվելու են շահառուներ, որոնց բիզնես նախագծերը ֆինանսավորվելու են։
Դալման համագործակցելու է COAF-ի (Children of Armenia Fund) հետ, որի շրջանակներում Դալման պարտավորվելու է ամեն տարի մարզից երեք երեխաների ուսման վարձը վճարել։ Ապագա ուսանողը ընտրվելու է COAF-ի կրթական ծրագրերից որևէ մեկին մասնակցելու և բարձր առաջիդությամբ ԲՈՒՀ ընդունվելու արդյունքում (մարքեթինգ, բիզնես, հաշվապահություն և իրավաբանություն ուղղություններով):
Այս տարի Դալման էկո արշավ էր նախաձեռնել՝ դառնալով էկոլոգիապես ավելի պատասխանատու ընկերություն։ Նոր նախագծի շրջանակներում ունենալու ենք Դալմայում տեղադրված թափոնամաններ, որոնց միջոցով հաճախորդները կկարողանան տեսակավորել աղբը»։
Ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը