20 10 2022

Ոստիկանությունը բացահայտել են հանցագործության 72 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված

Ոստիկանությունը բացահայտել են հանցագործության 72 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հոկտեմբերի 19-ից 20-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 72 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ թմրանյութի հայտնաբերման՝ 19, պետական-հասարակական ունեցվածքի գողության և անձնական ունեցվածքի գողության՝ 9-ական, մարմնական վնասվածք պատճառելու՝ 8, խարդախության՝ 5, զենք-զինամթերքի առգրավման՝ 4, ընտանեկան բռնության՝ 3, գույքը դիտավորությամբ վնասելու, դրամանենգության ու սառը զենքի հայտնաբերման՝ 2-ական, շորթման, համակարգչային հանցագործության, ապօրինի ծառահատման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, աշխատանքի ապահովման կանոնները խախտելու և հուշարձաններ վնասելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել են 1 անհետ կորած, 3 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք պատճառելու և բնակարանային գողության 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար. 1 մարդ զոհվել է, 11-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ