13 10 2022

Կործանման ավելի կարճ ճանապարհ կա. Կարեն Ճշմարիտյան

Կործանման ավելի կարճ ճանապարհ կա. Կարեն Ճշմարիտյան

ՀՀ Էկոնոմիկայի նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանը, անդրադառնալով ռուսական դեսպանության և ռազմաբազայի դիմաց վերջին շրջանում պարբերաբար կազմակերպվող բողոքի ցույցերին և ՀԱՊԿ-ի հասցեին հնչող քննադատություններին, Ֆեյսբուքի իր էջում գրել է.

Ինչու՞ են բողոքի ցույցեր կազմակերպում ռուսական դեսպանության, ռազմաբազայի դիմաց, կամ անդադար տրտնջում ՀԱՊԿ-ից ու վայրահաչում Ռուսաստանի ուղղությամբ։

Կործանման ավելի կարճ ճանապարհ կա.

«Գազպրոմ Արմենիա»-ի դիմաց բողոքի ակցիա են կազմակերպում՝ հրաժարվում են նրանց գազից, և հայտարարում են՝

«Մենք չենք ուզում էժան 165 դոլարանոց գազ, (սպառողի համար՝ 1խմ -143.7 դրամ) մենք ուզում ենք 1600-2600 դոլարանոց նորվեգական գազ (սպառողի համար՝ 1խմ -1300-2300դրամ)` ոնց որ եվրոպայում է…»։

Հաջորդիվ.

- դադարում է գազամատակարարումը,

- դադարում է նաև հայկական ատոմակայանի համար միջուկային վառելիքի մատակարարումը,

- կանգնում են ատոմակայանը, ջերմաէլեկտրակայանները, բոլոր գործարանները, և այլն,

- բնականաբար՝ դադարում է նաև ջրամատակարարումը, որովհետև լույս չկա՝ ջուր էլ չկա:

Շարունակենք…

Ոչ գազ, ոչ լույս, ոչ ջուր, ոչ գործ, ոչ սնունդ, ոչ փող, յաթաղանն էլ՝ հայ ժողովրդի գլխին կախված։

Ե՞վ…

Եվ՝ Երևանի փողոցներում, բանկերում ու զագսի գրասենյակներում Ռուսաստանից ժամանած տասնյակ հազարավոր փախածներ…

Մարզերում փոքր ՀԷԿ-երից մի քանի հազար մարդիկ հոսանք կստանան, որպեսզի օտար ափերում տեղավորված հայանուն սեռաշեղվածների և հիստերիկ կանանց «լայվերը» նայեն…

«Գազպրոմ Արմենիա»-ի գրասենյակից հետո կարելի գնալ Իրանի դեսպանության դիմաց բողոքի ցույց անել, որպեսզի գոյատևելու վերջին աղոտ հույսն էլ վերանա։

Եվ՝ վերջ…

Մնացածը՝ թուրքական ավանդական «տեխնիկայի» հարց է։

2018թ.-ի բոլոր նպատակներն իրականացված կլինեն։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ