2020 թ.-ի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինված ստորաբաժանումների կողմից սկսված ռազմական գործողությունների արդյունքում Տավուշի ու Գեղարքունիքի մարզերում սահմանամերձ համայնքների բնակիչների համար ստեղծված խոցելի իրավիճակով պայմանավորված՝ Մարդու իրավունքների պաշտպանի գլխավորած աշխատանքային խմբերը 2022 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին այցեր են կատարվել Տավուշի և Գեղարքունիքի մարզեր՝ տեղում առկա խնդիրներին ծանոթանալու, Մարդու իրավունքների պաշտպանի սահմանադրական մանդատի շրջանակներում դրանց լուծման ուղղությամբ գործողությունների ձեռնարկման, ինչպես նաև փաստահավաք աշխատանքների իրականացման նպատակով: Այս մասին հայտնում են ՄԻՊ-ի աշխատակազմից։
Արդյունքներն ամփոփվել են ՄԻՊ-ի արտահերթ հրապարակային զեկույցում:
Զեկույցում ներկայացված են փաստահավաք աշխատանքների արդյունքները, ձեռք բերված փաստերի նկատմամբ կիրառելի իրավական վերլուծությունները, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանի առաջարկությունները բարձրացված խնդիրների առնչությամբ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը