«Մեր համար ծանր է ուրիշ համալսարան տեղափոխելը․ իրականում շատ սխալ որոշում է, որովհետև նախ՝ շատ են ուսանողները և ուրիշ համալսարանում չենք տեղավորվի և երկրորդը՝ ունենք բաժիներ, ֆակուլտետներ որոնք կփակվեն, դասախոսների համար էլ է վատ լինելու՝ կրճատումների առումով և այլն։ Այլ համալսարանում չենք ստանա կրթական նույն որակը»,-այս մասն ասաց Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողներից մեկը։
Հիշեցնենք, որ Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողներն այսօր բողոքի ակցիա էին իրականացրել:
Ավելի վաղ Բրյուսովի անվան պետական համալսարանի Սոցիալական գիտությունների և սերվիսի ֆակուլտետի դեկան Ցոլակ Ակոպյանն իր էջում գրել էր, որ ԿԳՄՍՆ-ում գաղտնի նախագիծ է շրջանառվում, որ փակեն Բրյուսովի անվան պետական համալսարանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը