Բրյուսովի դասախոսներն ու ուսանողները շարունակում են իրենց բողոքի ձայնը բարձրացնել՝ ընդդեմ ԲՈՒՀ-երի միավորման վերաբերյալ կառավարությամ որոշման։ Այսօր նրանք կառավարության դիմաց են։ Ուսանողներից մեկն իր խոսքում նշեց, որ անընդունելի է Բրյուսովի համալսարանը, որպես ընտանիք, լուծարելը․
«Սա ուղղակի չմիանալու պայքար չէ, պայքար է չվերացնելու 20 և ավելի մշակույթ, չվերացնելու մի ամբողջ մեծ ընտանիք ու ես կարծում եմ բոլորդ կհամաձայնեք, թե՝ որքանո՞վ է ճիշտ երբ մարդն ունենա երեխա և նրա երեխան դաստիարակվի հարևանի ընտանիքում»,-ասաց ուսանողը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը