Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողներն այսօր բողոքի ակցիա էին իրականացրել:
Ավելի վաղ Բրյուսովի անվան պետական համալսարանի Սոցիալական գիտությունների և սերվիսի ֆակուլտետի դեկան Ցոլակ Ակոպյանն իր էջում գրել էր, որ ԿԳՄՍՆ-ում գաղտնի նախագիծ է շրջանառվում, որ փակեն Բրյուսովի անվան պետական համալսարանը:
Նույն ֆակուլտետի ուսանող, ուսխորհրդի նախագահ Կատարինե Բազեյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ երեկ արդեն նման տեղեկություն կար՝ հոգաբարձուների նիստից հետո և կար որոշում, որ Բրյուսովի անվան համալսարանը պետք է միավորվի 2 այլ բուհերի հետ․
«Սա մեզ համար շոկային նորություն էր։ Ուսանողներն ի սկզբանե Բրյուսովի պետական համալսարան են ընդունվել , ինչպե՞ս կարելի է այսօր միավորել ուրիշ համալսարանների հետ, պետք է հաշվի առնել նաև ուսանողների կարծիքը։ Բրյուսովը պետք է մնա Բրյուսով, այլ ոչ թե՝ միավորվի այլ բուհերի հետ։ Մենք ի սկզբանե եղել ենք լեզվահասարակագիտական համալսարան, ի՞նչ է նշանակում միավորել, օրինակ, Մանկավարժական համալսարանի կամ՝ Ֆիզկուլտինստիտուտի հետ։ Մեր բողոքն այն է որ վերանայեն իրենց որոշումը»,-ասաց համալսարանի ուսանողը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը