ԱԺ-ում լրագրողները Կարեն Անդրեասյանին հիշեցնելով ԲԴԽ-ի վերջին խայտառակ ձայնագրության մասին, որից հետո Գագիկ Ջհանգիրյանը դիմում ներկայացրեց, հարցրին, թե արդյո՞ք հնարավոր են նման դեպքերի կրկնություն , ինչին ի պատասխան ասաց․
«Հարցին, թե՝ նման ձայնագրություններից վախենում եմ թե՝ չէ, իմ բոլոր ժողովներում և՛ որպես օմբուդսման, և՛ որպես նախարար ասում էի, եթե որևէ լրատվամիջոցի տեսախցիկը գաղտնի կամ ոչ գաղտնի լիներ իմ ժողովներին բացարձակ վատ չէի զգա, որովհետև երբեք չեմ խոսում բաներ, որից կամանչեմ․ այո՛, գուցե, խոսքիս որակը ավելի վատը լինի, քան խոսում եմ գրական հայերենով , ընդամենը դա կարող է լինի»,-ասաց Անդրեասյանը՝ իր խոսքւոմ նշելով, որ որևէ իշխանություն չի կարողանա ազդել իր վրա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը