04 10 2022

Բաքուն 17 հայ զինծառայողի կհանձնի Երևանին

Բաքուն 17 հայ զինծառայողի կհանձնի Երևանին

Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են, որ Բաքուն Երեւանին կհանձնի 17 հայ զինծառայողների, որոնք գերի են ընկել Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ։

«Բաքուն պատրաստվում է Երեւանին հանձնել հայ-ադրբեջանական սահմանին սեպտեմբերյան էսկալացիայի ժամանակ գերի ընկած 17 հայ զինծառայողների։ Հայկական կողմի հետ բոլոր մանրամասները քննարկվել են։ 17 հայ զինծառայողներից չորսը վիրավոր են գերի ընկել։ Նրանց ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն»,- հայտնում են լրատվամիջոցները։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ