22 09 2022

Կառավարությունը հաստատել է «Սուրմալու»-ի պայթյունից վիրավորվածներին և զոհերի ընտանիքներին տրամադրվող աջակցության չափը

Կառավարությունը հաստատել է «Սուրմալու»-ի պայթյունից վիրավորվածներին և զոհերի ընտանիքներին տրամադրվող աջակցության չափը

Կառավարությունը «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի ընտանիքներին և վիրավորում ստացած անձանց աջակցություն կտրամադրի: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության հերթական նիստի ժամանակ նախագիծը ներկայացրեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:

«Նախագծով առաջարկվում է միանվագ դրամական օգնության ձևով աջակցություն տրամադրել զոհված անձանց ընտանիքներին և վիրավորում (խեղում, վնասվածք) ստացած անձանց: Մասնավորապես, առաջարկվում է սոցիալական աջակցություն տրամադրել վիրավորում ստանալու դեպքում հիվանդանոցային պայմաններում մինչև 3 օր բուժման մեջ գտնված անձանց՝ 150 հազար դրամի չափով, 3 և ավելի օր բուժում ստացածներին՝ 300 հազար դրամի չափով: Զոհված անձանց ընտանիքների դեպքում յուրաքանչյուր զոհվածի համար 3 միլիոն դրամի չափով»,- ասաց Մկրտչյանը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ