21 09 2022

Հատուկ օպերացիայի ընթացքում ՌԴ ԶՈւ 5937 ռուս զինծառայող է զոհվել. ՌԴ ՊՆ

Հատուկ օպերացիայի ընթացքում ՌԴ ԶՈւ 5937 ռուս զինծառայող է զոհվել. ՌԴ ՊՆ

Հատուկ օպերացիայի ընթացքում ՌԴ ԶՈւ 5937 զինծառայող է զոհվել։ Այս մասին սեպտեմբերի 21-ին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության ղեկավար Սերգեյ Շոյգուն։

«Կորուստների մասին չեմ կարող ասել: Կորուստները 5937 մարդ են կազմում։ Եւ այստեղ նորից ու նորից չեմ կարող չնշել մեր տղաներին, ովքեր խիզախորեն կատարում են իրենց պարտքը»,- ասել է նա «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում։

Շոյգուն կարեւորել է բուժաշխատողների աշխատանքը։ Նշվում է, որ վիրավորների ավելի քան 90 տոկոսը վերադարձել է ծառայության։

Միեւնույն ժամանակ, Ուկրաինայի Զինված ուժերի (ՀԶՈւ) մարտական ​​կորուստները գերազանցում են 100 հազարը։ Շոյգուի խոսքով՝ Ուկրաինան կորցրել է բանակի կեսից ավելին։

«Ուկրաինայի Զինված ուժերը սկզբնական փուլում ներկայացնում էին մոտ 201-202 հազար մարդ, այս ընթացքում նրանց կորուստներն ավելի քան 100 հազար են, զոհվել է 61207, վիրավորվել 49368 մարդ»,- ասել է ՌԴ ՊՆ ղեկավարը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ