21 09 2022

ՄԻՊ-ը գնահատական չունի զոհվածների ծնողների նկատմամբ բռնության մասով

ՄԻՊ-ը գնահատական չունի զոհվածների ծնողների նկատմամբ բռնության մասով

Մինչև հիմա ՀՀ ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը դիրքորոշում կամ գնահատական չի հայտնել այսօր առավոտյան Եռաբլուրում զոհված զինծառայողների ծնողների նկատմամաբ իրականացված բռնության հետ կապված:

Yerevan.Today-ի հարցին, թե ՄԻՊ-ն ի՞նչ գնահատական ունի կատարվածին, աշխատակազմից նշում են. «Մեր դիրքոշումը հետևյալն է, որ դեպքից հետո ՄԻՊ արագ արձագանքման խմբերը մեկնել են ոստիկանություն, ներկա են գտնվել և ժամ-ժամ ու կես հետո բոլորին բաց են թողել»:

Ինչ վերաբերում է կադրերին, որտեղ պարզ երևում են, թե ոստիկաններն ինչպես են վարվում զոհվածների ծնողների հետ, այս մասով ևս ՄԻՊ-ում գնահատական տալ չեն շտապում ու ընդգծում են, որ եթե հետագայում պաշտպանը մեկնաբանություն դնի, կտեղադրեն իրենց ֆեյսբուքյան էջում:

Մենք փորձեցինք նաև ճշտել՝ արդյոք մինչև հիմա դեռ գրասենյակում չե՞ն նայել այդ տեսանյութերը, որտեղ պարզ երևում է, որ ոստիկանները բռնի կերպով ծնողներին բերման են ենթարկում, ՄԻՊ-ի խոսնակը պատասխանեց. «Ինչպես ասացի՝ մեր արագ արձագանքման խմբերը գնացել են ոստիկանություն ու ներկա են եղել: Այլ բան չեմ կարող ասել, որովհետև ես ինքս հպանցիկ եմ նայել, բայց էս պահին ինձ թվում է՝ մեկնաբանության կարիք չկա»:

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ