20 09 2022

Ռուսական Առաջին ալիքի հաղորդավարը ներողություն է խնդրել



Ռուսական Առաջին ալիքի Время покажет հաղորդման հաղորդավար Անատոլի Կուզիչովը ներողություն է խնդրել՝ երեկ եթերի ժամանակ թույլ տված սխալի համար։
«Ես երեկ հիմար սխալ եմ թույլ տվել։ Իհարկե, խոսքը գնում էր հստակ հնարապետության՝ Հայաստանի տարածքի, այլ ոչ թե վիճելի տարածքի մասին»,- նշել է Կուզիչովը։

Հիշեցնենք, որ երեկ հաղորդավարը հայտարարել էր, որ վերջին ռազմական հակամարտությունը տեղի է ունեցել ոչ թե Հայաստանի ինքնիշխան տարածքում, այլ Ղարաբաղի տարածքում։

Տեսանյութը՝ Rusarminfo-ի:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ