20 09 2022

Երկրի անվտանգությունն ավելի ցածր էր գնահատվում, քան՝ անձնական շահերը. Արման Թաթոյան



«Ակնհայտ է, որ ադրբեջանական իշխանությունները չունեն խաղաղության նպատակ»,-այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը՝ հիշեցնելով ադրբեջանցիների կողմից զոհված հայ զինծառայողների լուսանկարներով «ստիկերները»։

Նախկին ՄԻՊ-ը նաև ընդգծեց, որ  ադրբեջանցիները, երբ  հանցավոր արարքներով ներխուժել էին մեր ինքնիշխան տարածք, այդ ժամանակ հիմքեր կային՝ նրանց հեռացնելու այդ տարածքներից։

«Ինչո՞ւ դա չէր արվում, որովհետև կոնկրետ պաշտոնյաներ քաղաքական վախ ունեին, որ իրենց նկատմամբ մարդկանց դժգոհությունը չառաջանա և չէին բարձրաձայնում Ադրբեջանի թշնամանքի մասին»,-ասաց Արման Թաթոյանը՝ հավելելվ․ «Սա մաքուր քաղաքական ու անձնական շահեր են։ Երկրի անվտանգությունն ավելի ցածր էր գնահատվում, քան՝ անձնական շահերը»,-  ասաց նա։

Մանրամասն տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ