«Մենք կարողացանք մեկ օրվա մեջ բոլոր աշխարհաքաղաքական կենտրոնների հետ ունենալ սկանդալ ՝ այս կամ այն կերպ, մնում էր Չինաստանը»,-նշեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը՝ հրավիրվածա սուլիսի ժամանակ։
«Եթե փորձենք գետնի վրա իջնել , ապա գետնի վրա, Նենսի Փելոսիի գնալուց հետո, Հայաստանի շուրջը մնալու է 4 բանակ՝ թուրքական, ռուսական, ադբեջանական և պարսկական և ասել, որ հենց հիմա ինչ-որ մեկը կօգնի կասկածելի է․ ես դեմ չեմ բոլորի հետ լավ լինել , առավել ևս՝ արևմտյան երկրների հետ, բայց թղթի վրա թող ինձ ցույց տան, ապացուցեն ո՞նց է այդ զենքը գալու , ո՞վ է գալու և մի քանի այլ հարցեր․ օրինակ՝ եթե ՀԱՊԿ-ն դուրս եկավ , Ռուսաստանը դուրս եկավ գազը դառնումէ հաջորդ օրը 3000 դոլար, ինչպես Եվրոպայում է , ի՞նչ ենք անելու, ատոմակայանի ուրանը ստանում ենք Ռուսաստանից , ինչպե՞ս ենք դա անելու, ցորենը շաքարը,սննդամթերքը նույնպես ստանում ենք Ռուսաստանից , ինչպե՞ս է այդ հարցը լուծվելու։ Մեր արտադրանքի շուկայի 90 տոկոսը Ռուսաստանի շուկան է , եթե փակում ենք ի՞նչ ենք անում , այս հարցերին եթե լինի հստակ պատասխան՝ սառը , ապացուցված, որ սա փոխարինվում է նրանով , մեր շուկան կդառնա, օրինակ, Թուրքիան, Իրանը կամ Իրաքը, մենք կկարողանանք ներկրել էնէրգակիրներ այստեղից և այնտեղից, մեզ զենք են մատակարարելու այսինչ երկրները այդ դեպքում մենք կարող ենք նստել ու զրուցել, թե՝ ինչպե՞ս ենք փոխարինում այս հատվածը այն հավածով, հակառակ դեպքում դա հեքիաթների թեմաներից է»,-ասում է քաղտեխնոլոգը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը