16 09 2022

Ադրբեջանական հարձակման արդյունքում 7600 անձ է տեղահանվել. ՄԻՊ

Ադրբեջանական հարձակման արդյունքում 7600 անձ է տեղահանվել. ՄԻՊ

Հայաստանի վրա ադրբեջանական հարձակման արդունքում Գեղարքունիքի, Սյունիքի ու Վայոց Ձորի մարզերում իրենց բնակավայրերից տեղահանվել են առնվազն 7600 անձ։ Իր Ֆեյսբուքյան էջում այս մասին գրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը։

Նա նշել է, որ տեղահանվածների մեծամասնությունը կանայք, երեխաներ (1437), ծերեր ու հաշմանդամություն ունեցող անձինք (99) են։

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը հայտարարել էր, որ ադրբեջանական զինված ուժերի կողմից տարբեր տեսակի զինտեխնիկայի կիրառումը առավել ինտենսիվ է հատկապես երեխաների դպրոց և մանկապարտեզ հաճախելու ժամերին:

Պաշտպանը հրավիրել էր երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային կառույցների ուշադրությունը՝ հստակ արձագանքելու ՀՀ–ի նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի հարձակման հետևանքով երեխաների իրավունքների կոպտագույն խախտումներին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ