15 09 2022

Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով Գեղարքունիքի, Սյունիքի, Վայոց ձորի մարզերում վնասվել է 192 տուն

Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով Գեղարքունիքի, Սյունիքի, Վայոց ձորի մարզերում վնասվել է 192 տուն

Ռազմական գործողությունների հետևանքով, նախնական տվյալներով, Գեղարքունիքի, Սյունիքի, Վայոց ձորի մարզերում վնասվել է 192 բնակելի տուն: Այս մասին մամուլի ասուլիսում տեղեկացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ընդգծելով, որ դրանցից 60-ն ամբողջությամբ վնասվել է:

Նա նշել է, որ էլեկտրականության հետ կապված խնդիր կա Ներքին Շորժայի հատվածում։ «Կստեղծվեն մասնագիտական հանձնախմբեր, որոնք տեղում ավելի մանրակրկիտ կհաշվառեն վնասները», - ասաց Վաչե Տերտերյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ