15 09 2022

Մեր ժողովուրդը արժանապատվություն էլ ունի, կամք էլ ունի․ Ռուբեն Մելիքյան

Մեր ժողովուրդը արժանապատվություն էլ ունի, կամք էլ ունի․ Ռուբեն Մելիքյան

Ռուբեն Մելիքյանը գրում է․

Վերադարձա Բաղրամյանից։ Մի քանի դիլետենտական նկատառում՝ որպես ինքնաբուխ բողոքի ժողովրդական ալիքի շարքային մասնակից.

1) Անկազմակերպ էր: Թերևս որովհետև տոտալ ի նքնաբուխ էր։

2) Մեր ժողովուրդը արժանապատվություն էլ ունի, կամք էլ ունի։

3) Եթե բողոքի ալիքի պիկին որևէ մեկը ստանձներ պատասխանատվության բեռը, «կաշին դներ սեղանին» ու այդ հայտը մարդկանց մոտ վստահություն առաջացներ, ապա քաղաքական խնդիրը թերևս կլուծվեր։

4) Քաղաքական խնդիրների լուծումը լինում է քաղաքական, այլ ոչ թե իրավաբանական ճանապարհով։ Հետևաբար «18 քպականի» օրակարգը համարում եմ քաղաքականապես սխալ։ Իմպիչմենտը կարող է լինել նոր քաղաքական իրողության սոսկ իրավաբանական արձանագրում։ Իսկ նոր քաղաքական իրողություն կարող է ձևավորել 3-րդ կետում նշված լիդերը կամ էլ թերևս որևէ քաղաքական կառույց («Ղարաբաղ կոմիտեի» օրինակով)։

5) Վաղը պետք է կրկին գնալ Բաղրամյան, որովհետև տե՛ս կետ 2-ը, գնալ ու ակնկալել, որ կետ 1-ում նշված վիճակը շտկված կլինի, գնալ ու հույս փայփայել, որ տեղի կունենա կետ 3-ում նշվածը, գնալ ու հուսալ, որ հիմնական օրակարգը չի լինի կետ 4-ի սկզբում նշվածը։

ՀԳ. Քանի որ նկատառումները դիլետանտական են, հնարավոր է՝ դրանք սխալ լինեն։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ