14 09 2022

Թող իշխանությունը հռետորաբանությունը փոխի․ «սահմանային միջադեպեր» չեն, այլ կոնկրետ պատերազմ է․ քաղաքացի



ՔՊ-ականները ԱԺ-ի մոտ հավաքված զոհվածերի հարազատներին տեսնելուն պես ճողոպրել են․ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց հավաքվածներից մեկը։

«Նրանցից ակնկալիք չունենք, մեր պահանջը Նիկոլ Փաշինյանի և նրա խունտայի հրաժարականն է , նրանք չեն կարող ներկայացնել մեր շահերը, պաշտպանել մեր իրավունքները , ուստի օր առաջ պետք է հեռանան։  Իրենք  նախ թող հռետորաբանությունը փոխեն, «սահմանային միջադեպեր» չեն, այլ կոնկրետ պատերազմական իրավիճակ է, հարձակում և սադրանք , անթույլատրելի է խեղել  իրականությունը և ոչ ճիշտ տեղեկատվություն ներկայացնել ԱԺ ամբիոնից»,-այս մասին ասաց ԱԺ -ի դիմաց հավաքվածներից․ հիշեցնենք, որ  զոհված զինվորների ծնողները Փաշինյանի հրաժարականի պահանջով երեկվանից փակել են ԱԺ մուտքերը և բոլորին հորդորում են միանալ իրենց պահանջին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ