Սահմռկեցուցիչ դեպք է տեղի ունեցել այսօր Վարդենիսում: Վարդենիսի բնակիչներից մեկը այսօր ինքնասպանություն է գործել՝ լսելով, որ որդին գիշերը թշնամու հարձակումից զոհվել է: Ինքնասպանությունից հետո, սակայն, հերքվել է որդու զոհվելու տեղեկությունը:
«Քսան րոպե չի դիմացել, հա, որդու զոհվելու մասին լսել է, չի դիմացել ու պարանով կախել է իրեն»,- Aravot.am-ին ասաց Վարդենիսի քաղաքապետ Ահարոն Խաչատրյանը: Ըստ նրա՝ ինքնասպանության դիմած հայրը բացի ժամկետային զինծառայող որդուց ուներ նաեւ մեկ դուստր եւ ՌԴ-ում բնակվող որդի:
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է 49 զոհի մասին, սակայն ոչ մեկի անունը չի հրապարակվել։ Զոհերի տարբեր անուններ են հրապարակում, պաշտոնական ինֆորմացիան բացակայում է։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը