«Եթե Ադրբեջանը քեզանից զիջումներ է ուզում, պարզ չէ՞ հաջորդ քայլով գործողությունների են դիմելու, պատրաստ ե՞ն արդյոք մեր ԶՈՒ-ները այս հարձակման»,- ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ միաժամանակ անդրադառնալով քաղաքական մեծամասնության կողմից բարձրաձայնվող միասնականության հորդորին,
« Երբ խոսում են միասնականության մասին, 44-օրյա պատերազմի ժամանակ դաշնակցական վաշտերն ավելի շուտ հասան Երևանից Արցախ, քան Պաշտպանության նախարարը վերադարձավ Հայաստան․ որպես առաջին անհրաժեշտություն այս իշխանությունը պետք է գնա»,-ասաց Արթուր Խաչատրյանը՝ նշելով․ « Այսօր մենք ունեցել ենք զոհեր և այդ զոհերը անհեռատես քաղաքականության հետևանք է , խաղաղություն պարտադրում են, որևէ թույլ ազգ խաղաղ ու բարեկեցիկ չի ապրում»,-նշեց ընդդիմադիր պատգամավորը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը