13 09 2022

ԱԺ-ում Փաշինյանի այսօրվա ելույթի հիմնական տեքստը պետք է լինի հրաժարականի հայտարարությունը. Նաիրի Հոխիկյան

ԱԺ-ում  Փաշինյանի այսօրվա ելույթի հիմնական տեքստը պետք է լինի հրաժարականի հայտարարությունը. Նաիրի Հոխիկյան

ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի այսօրվա ելույթի հիմնական տեքստը պետք է լինի հրաժարականի հայտարարությունը և պետության կառավարումը հանձնել փորձառու զինվորականների ձեռքը։ Նման դիտարկմամբ է հանդես եկել Նաիրի Հոխիկյանը։

«Հայաստանը անվտանգային լրջագույն խնդրի առաջ է, և չկա ավելի կարևոր խնդիր, քան իրականում ապահովել պետության անվտանգությունը։
Նիկոլ Փաշինյանը և իր թիմը ոչ ընդունակ են դա անել, ոչ էլ ուզում են։ 2020-ին Արցախում աղետալի կորուստներ ունեցանք, չենք ուզում նույնը լինի 2022-ին ՀՀ-ում»,- նշել է նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ