ԱՄՆ-ն 2 մլն դոլար է հատկացրել ղարաբաղյան հակամարտության գոտում ականազերծման համար, հայտարարել է Պետդեպը։
«Տարածաշրջանային խաղաղությանն ու համագործակցությանն աջակցելու նպատակով Միացյալ Նահանգները ուրախ է հայտարարել 2020 թ. աշնանը Հարավային Կովկասում հայկական եւ ադրբեջանական ուժերի միջեւ ինտենսիվ մարտերից տուժած տարածքներում հումանիտար ականազերծման գործողությունների համար 2.000.000 դոլարի հատկացման մասին։ Հակամարտության գոտում ականները եւ չպայթած զինամթերքը շարունակում են սպանել եւ խեղել խաղաղ բնակիչներին, արգելափակել տնտեսական զարգացումը եւ խոչընդոտել տեղահանվածների անվտանգ վերադարձը:
Հաշվի առնելով 2021 թ. նոյեմբերին տրամադրված 500.000 դոլարը՝ ԱՄՆ նոր ֆինանսավորումը կշարունակի ամրապնդել ականազերծող կազմակերպությունների տեխնիկական ներուժը՝ մահաբեր ականների եւ չպայթած զինամթերքի վնասազերծման համար: Այդ ջանքերը չափազանց կարեւոր դեր են խաղում մարդու անվտանգության ամրապնդման համար եւ տեղահանվածներին թույլ են տալիս վերադառնալ իրենց տները եւ անվտանգ կերպով վերականգնել իրենց կյանքը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը