ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի պատասխանը «Հրապարակ» օրաթերթի՝ ««ՖԵՅՔԵՐԻ» ՊՈԱԿ-Ի ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ ՀԱՍԱՎ 500 ՄԻԼԻՈՆԻ» վերնագրով նյութի առնչությամբ
Hraparak.am լրատվական կայքում (08.09.22) և «Հրապարակ» օրաթերթում (09.09.22) հրապարակված ««ՖԵՅՔԵՐԻ» ՊՈԱԿ-Ի ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ ՀԱՍԱՎ 500 ՄԻԼԻՈՆԻ» վերնագրով նյութում տեղ են գտել կեղծ, զրպարտող բնույթի տեղեկություններ կապված «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի գործունեության վերաբերյալ։ Մասնավորապես, կառույցի մասին նյութում տեղ գտած հետևյալ միտքն ամբողջությամբ սուտ է և զրպարտություն, մեջբերում. «...միակ տեսանելի բանը, որ անում է՝ սոցկայքերում կեղծ օգտահաշիվներ է բացում եւ սպասարկում՝ ապահովելով իշխանության գովքը, քարոզն ու հայհոյում բոլորին, ով իշխանության հետ համակարծիք չէ», մեջբերման ավարտը։
Հայտնում ենք, որ Կենտրոնում աշխատող որևէ աշխատակից երբևէ չի ստացել և առավել ևս` իրականացրել նման հանձնարարություններ ու չի զբաղվում վերոնշյալ արատավոր գործունեությամբ, նկարագրված գործելաոճն անընդունելի և դատապարտելի է կառույցի տնօրինության և աշխատակիցների համար։ Կենտրոնն իրականացնում է բազմաթիվ աշխատանքներ ու կարևոր գործառույթներ, որոնք թափանցիկ և տեսանելի են ՀՀ քաղաքացիների, առավել ևս` լրատվամիջոցների համար։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը