09 09 2022

5 ռազմագերիները վերադարձել են առանց միջնորդի․ Տոյվո Կլաար

5 ռազմագերիները վերադարձել են առանց միջնորդի․ Տոյվո Կլաար

Ադրբեջանը հինգ հայ ռազմագերիների է փոխանցել Հայաստանին առանց միջնորդների։ Այս մասին Twitter-ի իր էջում գրել է Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։

«Մենք ողջունում ենք օգոստոսի 31-ին Բրյուսելում ղեկավարների միջեւ կայացած հանդիպումից հետո Ադրբեջանի կողմից հինգ հայ ռազմագերիների փոխանցումը։  Սա կարեւոր մարդասիրական ժեստ է, եւ հատկանշական է նաեւ, որ փոխանցումը տեղի է ունեցել առանց միջնորդների»,-գրել է նա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ սեպտեմբերի 8-ին Ադրբեջանը Հայաստանին է վերադարձրել հինգ հայ ռազմագերիների։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ