08 09 2022

Ադրբեջանը Հայաստանին է վերադարձրել է հինգ հայ ռազմագերիների

Ադրբեջանը Հայաստանին է վերադարձրել է հինգ հայ ռազմագերիների

Ս.թ. սեպտեմբերի 8-ին ադրբեջանական կողմը հայկական կողմին վերադարձրել է հինգ հայ ռազմագերիների, տեղեկացնում է Ազգային անվտանգության ծառայությունը։

Նրանք են՝

Աղրամանյան Մարտին Մուշեղի, ծնվ. 28.05.1996թ., ք. Գյումրի,

Գևորգյան Աշոտ Արտակի, ծնվ. 30.06.1998թ., ք. Գյումրի,

Գրիգորյան Ֆելիքս Արտաշեսի, ծնվ. 23.12.1996թ., ք. Գյումրի,

Մանուկյան Վարազդատ Անուշավանի, ծնվ. 07.07.1990թ, ք. Գյումրի,

Հովսեփյան Էդիկ Տիգրանի, ծնվ. 02.08.1999թ, ք. Վանաձոր:

«Ողջունում ենք այս գործողությունը՝ որպես հարաբերությունների կարգավորմանը նպաստող քայլ»,– ասվում է ԱԱԾ հաղորդագրությունում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ