07 09 2022

Օլիմպիադայում վերջին տեղերում հայտնված Վահան Քերոբյանը ցանկացել է կրթել մարդկանց



Ես դա գրելիս նպատակ ունեի մի քիչ կրթել մարդկանց, ցույց տալ նոր տերմիններ ֆինանսական հատվածից: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով իր այն գրառմանը, որտեղ խոսել էր զբոսաշրջության թվերի մասին: Սակայն հիշեցնենք, որ տարիներ առաջ մաթեմատիկական օլիմպիադայի արդյունքներով Վահան Քերոբյանը Հայաստանի 175 մասնակիցներից ընդհանուր հաշվարկում (իր արդյունավետությամբ) զբաղեցրել է 163-րդ տեղը։

Ինչ վերաբերում է Հայաստան եկած զբոսաշրջիկների թվին, Քերոբյանն ասաց. «Մոտ 262 հազար, անցած տարվա 288 հազարի համեմատ: Պետք է հաշվի առնել, որ  «Զվարթնոցում» այս տարի ընդհանուր զբոսաշրջիկների 63 % է ժամանել, երբ 2019 թվականին ընդամենը 40 տոկոս էր, այսինքն ակնհայտորեն 2022 թվականի օգոստոսին ավելի շատ զբոսաշրջիկ է սպասարկել Զվարթնոց օդանավակայանը, քան 19 թվականին»:

Ավելին՝ տեսանյութով: 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ