05 09 2022

«Խաղաղություն պայմանագիրը» հանդիսանալու է հայկական կողմի համար համապարփակ կապիտուլյացիայի փաստաթուղթ. Արման Աբովյան

«Խաղաղություն պայմանագիրը» հանդիսանալու է հայկական կողմի համար համապարփակ կապիտուլյացիայի փաստաթուղթ. Արման Աբովյան

Արման Աբովյանը գրում է.

Պետք է հստակ հասկանալ, որ այսպես կոչված «խաղաղություն պայմանագիրը» ըստ էության հանդիսանալու է հայկական կողմի համար համապարփակ կապիտուլյացիայի փաստաթուղթ։

Այսինքն, հանդիսանալու է որպես իրավական հիմք, որպիսի հենց մեր ձեռքերով լեգիտիմացվի Արցախի Հանրապետության կազմաքանդումը և Հայաստանի Հանրապետության մասնատումը։

Կարելի է փաստել, որ «խաղաղություն պայմանագիրը» ոչ թե բացելու է «խաղաղության դարաշրջան», այլ հակառակը` Հայաստանը երաշխավորված ստանալու է մի իրավիճակ, որն անխուսափելի բելերու է Հայաստանի տարածքները կորստի ի օգուտ թուրք-ադրբեջանական տեռորիստական ոհմակի և հանդիսանալու է հիմք ապագա պատերազմի։

Բոլոր նրանք, ովքեր պնդում են, որ «խաղաղություն պայմանագիր» կնքելուց հետո Ադրբեջանը ստանձնելու է «թղթով» պարտավորություններ կասեցնել իր հակահայկական նկրտումները, լտկիաբար ստում են և այդ պնդումների հեղինակների ճակատին կարող եք հանգիստ «ճպացնել» երկու փաստ։

1-Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիեւը ԲԱԶՄԱԹԻՎ անգամ հայտարարել է, որ իրենց համար առաջնայինը հանդիսանում է ուժի գործոնը և իրենք ոչ մի միջազգային <<փաստաթուղթ>> չեն հաշվի առնելու իրենց «պետական» շահերը առաջ մղելու համար։

2- Ադրբեջանը շատ հանգիստ փաստացի չեղարկել է 2020 թ թվականի նոյեմբերի 10 համաձայնագիրը և խախտել է այդ «փասթաղթի» գրեթե բոլոր դրույթները և...հանգիստ մարսել է։

շարունակելի...

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ