02 09 2022

Համոզված եմ՝ բուհերն Աշտարակ տեղափոխելու ծրագիր չկա, ԿԳՄՍ նախարարն անգամ առաջին անգամ է լսել այդ մասին․ Հոխիկյան

Համոզված եմ՝ բուհերն Աշտարակ տեղափոխելու ծրագիր չկա, ԿԳՄՍ նախարարն անգամ առաջին անգամ է լսել այդ մասին․ Հոխիկյան

Երևանի պետական բուհերը միավորելու և դրանք Աշտարակ տեղափոխելու մտադրության մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը ես համարում եմ հերթական դատարկ խոսքը, որի հետևում ոչ թե կրթական համակարգն է, այլ հանրության ուշադրությունը Բրյուսելում Իլհամ Ալիևի հետ իր սիրախաղի մասին մանրամասներից շեղելը։

 Գրեթե համոզված եմ, որ ոչ մի այդպիսի ծրագիր չկա, և ԿԳՄՍ նախարարն էլ առաջին անգամ է լսել այդ մասին։

 Նիկոլ Փաշինյանը լրագրողի վատ տեսակն է, որը պահի տակ ասում է բաներ, մեծ մասամբ սուտ, որոնքմարդկանց մեջ շոկ են առաջացնում, բայց ինքը կարողանում է իր վրա ուշադրություն գրավել։ Տվյալ դեպքում, ուշադրություն շեղել այլ թեմաներից։ Դա կոչվում է դեղին մամուլ։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ