02 09 2022

Հանձնվել չի լինելու և ի հեճուկս նիկոլների, ալիևների՝ Արցախի Հանրապետությունն ապրելու է․ Զաքարյան

Հանձնվել չի լինելու և ի հեճուկս նիկոլների, ալիևների՝ Արցախի Հանրապետությունն ապրելու է․ Զաքարյան

Թիկունքից ծանր հարված ստացած, անդամահատված, կաթվածահար եղած Արցախի երիտասարդ Հանրապետության անկախության 31-ամյա պայքարը վտանգված է: Սակայն նույնիսկ այդ վիճակում` Արցախի Հանրապետությունը կյանք է տալիս և երկարակեցություն է հաղորդում Հայաստանի Հանրապետությանը: Մեր ժողովուրդը գիտակցում է, որ չլինի Արցախը` կարճ ժամանակ հետո չի լինելու նաև Հայաստանն ու հայությունը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։

«Եթե 1988թ-ին չսկսվեր Արցախյան շարժումը և ազատամարտը` այսօր Հայաստանի Հանրապետության բնակչության 40%-ից ավելին լինելու էին թուրքերն ու ադրբեջանցիները` իրենց պատգամավորներով, բիզնեսներով, սեփականությունով, դպրոցներով, ԲՈւՀ-երով, մզկիթներով ու համայնքների ղեկավարներով:
Արցախը Հայ ժողովրդին տվել է Ազգային Բանակ և անվտանգություն ունենալու իրավունք: Արցախը հայ ժողովրդին տվել էր համաշխարհային քաղաքականության մեջ ակտիվ ներգրավվելու հնարավորություն: Արցախի Հանրապետությունը Հայ ժողովրդին դարձրել էր լրջագույն գործոն Հարավային Կովկասում: Արցախը հայությանը տվել էր համաշխարհային հարգանք: Արցախն այն գլխավոր պատճառն է, որի շուրջ աշխարհասփյուռ հայությունը միավորված էր և ուժեղ: Արցախը միշտ եղել և լինելու է մեր անբաժանելի Հայրենիքի մասը:

2018թ-ից սկսված դավաճանությունը, թշնամությունը, տգիտությունը, պոպուլիզմն ու պառակտումները ծանր հարվածներ հասցրեցին Արցախի և Հայաստանի Հանրապետություններին:

Բայց նույնիսկ այսօրվա աներևակայելի դաժան իրավիճակում անդամահատվող Արցախը, վերքերից չապաքինված, ատամները սեղմած շարունակում է ապրելու լուռ պայքարը: Հանձնվել չի լինելու և ի հեճուկս նիկոլների, ալիևների ու նրանց մանկլավիկների` Արցախի Հանրապետությունն ապրելու է: Թրքահպատակ Նիկոլն ու դրանց հայկական ստրուկները հեռացվելու են իշխանությունից և պատասխանատվություն են կրելու Արցախը թշնամուն փոխանցելու դավաճանական քաղաքականության համար:

Արցախում վերածնունդ լինելու է: Շուտով ողջ հայությունը և առաջին հերթին արցախահայությունը կրկին միավորվելու է` Արցախը հայկական պահելու, զարգացնելու, կորցրածը վերականգնելու և արժանապատիվ խաղաղություն հաստատելու համար:

Անկախության տոնը Արցախի Հանրապետությունում կրկին նշվելու է: Արցախի ազատության համար, հայ ժողովուրդը 31 տարի շարունակ տվել է իր ամենաթանկը: Արցախը միշտ պետք է լինի կանգուն` հանուն Հայաստանի Հանրապետության և աշխարհասփյուռ հայ ժողովրդի:

Հավերժ փառք և անմար հիշատակ հերոսացած հայ Զինվորներին, ովքեր իրենց արյամբ ավելի են սրբացրել հայկական Արցախն ու նրա վերածնունդը:
Մեր պայքարն արդար է և հաղթանակը մերն է լինելու»,- գրել է Զաքարյանը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ