«Թեհլերյան ունեցող ազգը ստիպված է լինելու ադրբեջանական անցակետերով անցնել, ամոթ չէ՞ դա մեզ համար։ Մենք ունեցել ենք այդքան կորուստ ու հիմա պետք է մեր երեխաների արյունով ներկված հողը հանձնենք թուրքերին ու հանգիստ ապրե՞նք»,- գլխավոր դատախազության դիմաց բողոքի ակցիայի ժամանակ ելույթում ասաց 44-օրյա պատերազմում նահատակված հերոսի մայրը։
«Մենք տեսանք կադրերը, որ մարդիկ շիրիմներն էին տեղափոխում․ նորմա՞լ էր։ Երեկ Բերձորն էր, վաղը Տիգրանաշենը կլինի, հետո Տավուշը, Գեղարքունիքը։ Ո՞ւր ենք գնալու էսպես, մենք կանգնեցնելո՞ւ ենք էս ամենը, թե չէ։ Ոնց էն ժամանակ հայրենիքի պաշտպանությունը թողեցին մեր տղաների վրա, էս պահին հայրենիքի համար ինչ-որ բան նելու խնդիրը էլի դրված է մեզ վրա։ Ինչո՞ւ չենք գալիս մյուսները, էն տղաները, որ ընկերներ են կորցրել։ Իրենք հանդուրժողում են, սպասում են, որ թուրքը գա ու մորթի իրենց տան անդամների՞ն։ Դա ե՞ն ուզում։ Եկեք արժանի լինենք մեր տղաներին, իրենց արած գործին»,- ասաց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը