«Ամենակեր մորեխների այս տարմը եկան և ոչնչացրեցին հայրենիքը , հիմա մնացել է պետությունը, բայց ոչնչացնում են նաև պետությունը մեր աչքի առջև և մենք բոլորս քաղաքավարի բաներ ենք ասում , ՖԲ-ում ինչ-որ բաներ ենք գրում։ Ես դիմում եմ մեր բոլոր կուսակցություններին, ինչո՞վ են զբաղված իրենք , փոքր կուսակցկան խնդիրներ են դնում և դուրս չեն գալիս, միավորվե՛ք, սկզբունքորեն կարևոր չէ, ով է առաջնորդը ։ Սրանք եկան և առաջին բանն ինչ արեցին ՝ ոչնչացնել ամեն ինչ, ինչի մեջ հայ բառը կա։ Ինչը հայկական է ոչնչացել, որ ժողովուրդը վերածվի նախիրի, նախիրը ղեկավարելը հեշտ է»,-ասաց ԳԽ պատգամավոր Մերուժան Տեր-Գուլանյանը՝ ՀՀ առաջին գումարման Գերագույն Խորհրդի խորհրդանշական նիստի բացմանը։
«Եղբայր ինչպե՞ս կարելի է այդքան խոնարհվել թուրքի առաջ , արժանապատվության խնդիր կա․ առանց մտածելու, որ խեղճուկրակ տեսքով թուրքին ներկայանալով, դու նրա խիղճը չես շարժի , այլ ՝ պահանջը կվավերացնես»,-ասաց ԳԽ պատգամավորը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը