«Հուսով եմ, որ մեր հասարակության համար, մեր քաղաքի համար սթափեցնող էր որոշ չափով , ցավով եմ սա նշում, բայց նաև պետք է կարողանանք այդ մշակույթից ( հրավառ պարագաների օգտագործումից) հրաժարվել և բայցի այն, որ միջոցառումների ժամանակ հրավառությունները խախտում են շրջակայքի մարդկանց անդորրը , նաև՝ մեծ վտանգ են իրենցից ներկայացնում և այդ ռիսկերը պետք է կառավարենք»,-այս մասին լրագրողների հետ զրույցում , դեպքի վայրում, ասաց նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
«Ժամանակը եկել է, որ պետք է ավելի կոշտ քայլերի դիմենք»,-ասաց Ավինյանը։ Հարցին, թե՝ պայթյունը որքանով կապ ունի տեռորիստական ակտի հետ, Ավինյանն ասաց, որ պայթյունը տեռորիստական ակտի հետ կապ չունի։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը