Պայթյունի վտանգ չկա, բայց կա լոկալ ճայթյունների, մնացած նյութերի փոքրիկ բռնկումների հավանականություն: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԻ փոխնախարար Դավիթ Համբարյանը։
Փոխնախարարն ասաց, որ մեծ թվով քաղաքացիներ դիմել են կամավոր աշխատանքների համար, սակայն այս պահին նրանց անհրաժեշտությունը չկա. «Մեծ թովով մեր հայրենակիցներ, կամավորներ դիմել են իրենց օգնութոյւնը տրամադրելու համար: Երեկոյան, գիշերվա ընթացքում ներգրավված են եղել Կարմիր խաչի 16 կամավոր փրկարարներ, ՈՄԱ կազմակերպության 30 փրկարար կամավորներ և 60 քաղաքացիներ: Այս պահին նրանց ներգրավվման անհրաժշետություն չկա, բայց նրանց տվյալները հավաքագրված են, անհրաժեշտության դեպքում կդիմենք»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը