09 08 2022

Արսեն Երևանսկին ազատ է արձակվել առողջական վիճակի պատճառով

Արսեն Երևանսկին  ազատ է արձակվել առողջական վիճակի պատճառով

Հայաստանում օրենքով գող Արսեն Մկրտչյանը, որը քրեական շրջանակներում հայտնի է որպես Արսեն Երեւանսկի, ազատ է արձակվել առողջական վիճակի պատճառով։ Այս մասին երեքշաբթի՝ օգոստոսի 9-ին տեղեկացրել է «Պրայմ Կրայմ»-ը։

Մինչ այդ քրեական հեղինակությանը կալանավորել էին 72 ժամով, եւ դատարանը դիտարկում էր նրա ձերբակալման մասին միջնորդությունը։

Մկրտչյանը, 1999-ից բարձր դիրք զբաղեցնելով հանցավոր հիերարխիայում, ստեղծել էր իր ավազակախումբն ու զբաղվում էր քրեական ենթամշակույթի այլ մասնակիցների միջեւ մասնավոր վեճերը կարգավորելով։

Բացի այդ, օրենքով գողը լրտեսում էր բանտարկյալներին՝ վերահսկելով, որ նրանք հետեւեն քրեական աշխարհում սահմանված «վարքականոնին»։ Երեւանսկին պատրաստվում էր պատժել կանոնը «խախտողներից» մեկին՝ նրա մասին իր հանցակիցների միջոցով տեղեկություն հավաքելով։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ