03 08 2022

Դաշնակցական սփյուռքը չի թողնելու Արցախը կործանվի․ քաղաքացի



«Այժմյան դավաճանական  կառավարությունը պետականակործան վիճակ է ստեղծել , սկսել են Արցախի կապիտուլյացիայով  և շարունակում են  Սփյուռքի դեմ հալածանքներով, բռնությունով և ուզում են մինչև վերջ Հայաստանը թուլացնեն»,- նման համոզմունք հայտնեց՝ այսօր  ԱԳՆ-ի դիմաց կազմակերպված բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը։  

«Առանց Արցախ չկա Հայաստան և առանց Հայաստան  չկա Արցախ․  այս սկզբունքով չի գործում այս դավաճանական կառավարությունը,  հակառակը՝ ուզում է Արցախը տանել վերջնական կործանման, և այն Սփյուռքը, հատկապես դաշնակցական սփյուռքը, որ չի թողնելու Արցախը կործանվի  չի թողնելու մի թիզ հող զիջվի ադրբեջանցիներին։Հենց այս տեսակ գործիչներին  են  ուզում հալածեն։ Մեր թշնամիները, թուրքերը միշտ ունեցել են՝  «Հայաստանն առանց հայերի» նշանաբանը, իսկ Նիկոլը հիմա ուզում է Հայաստան՝ առանց հայրենասերների»,-ասաց երիտասարդը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ