03 08 2022

Ամեն օր խնդրում եմ Աստծուց՝ ե՞րբ պետք է գնաս, Նի՛կոլ, էլ իմ ներվերը չի հերիքում․ քաղաքացի



«Շատ զայրացած եմ, ո՞նց կարելի է մեր հայրենակիցներին ներս չթողնել հայրենիք ու հենց օդանավակայանից ետ ուղարկել, իսկ թուրքերի առջև ճանապարհները բացել ՛,-այս մասին ասա քաղաքացիներից մեկը, ով ներկա ր այսօր ԱԳՆ-ի դիմաց կազմակերպված բողոքի ակցիային։  

Շարունակելով խոսքը նշեց․

«Ամբողջ Հայաստանով մեկ թուրքերը տարածված են, Նիկոլն իր թուրք եղբայրների առջև  բացել է ճանապարհն ու ընդունել , ես Նիկոլին  անձամբ չեմ կարող տեսնել, բայց որ նման հնարավորություն ունեմ՝  ասում եմ․ Նիկո՛լ ,  ինչո՞ւ ես խաթարել իմ օր ծերությունը , էն ժամանակ պայքարել ու Արցախ ենք ազատագրել , անկախ Հայաստան ենք կերտել  ու ապրել ենք հանգիստ, հիմա դու՛  իմ ծերությունը խաթարել ես։ Ես հիմա ստիպված դուրս եմ եկել իմ թոռնիկների համար , ես չեմ ուզում, որ իմ թոռնիկներն ապրեն դավաճան Նիկոլի Հայաստնում ,ամեն օր խնդրում եմ Աստծուց, երբ պետք է ջհանդամվես Նիկո՛լ․  այլևս քեզ չենք ուզում տեսնել , Էլ չեմ կարում  նայեմ դեմքիդ , հեռուստացույցը միացնում եմ տեսնում եմ  ինքն ա  փոխում եմ, էլ իմ ներվերը չի հերիքում»,-ասաց քաղաքացին։

Հարցին,  թե ՝  արյո՞ք  նույնություն տեսնում է օրվա իշխանության և Լևոն Տեր-Պետրոսյանի գործելաոճում, երբ դեռ 28 տարի առաջ նույն կերպ «սև ցուցակներ» էին կազմում և դրանցում ընդգրկված ազգային ուժերի և հատկապես Դաշնակցականնների նկատմամբ իրականացվում հետապնդումներ , քաղաքացին ասաց․

«ՀՅԴ-ն այն կուսակցությունն է,որ իրականացնում է ազգանվեր, ազգապաշտպան ծրագրեր,  իսկ ով կպնում է Դաշնակցությանը,  նա կպնում  է  ամբողջ հայ ազգին․  ամո՛թ նրանց, ովքեր դեմ են դուրս եկել Դաշնակցությանը» ,-ասաց քաղաքացին։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ