Քաքաղաքագետ Հրանտ Մելիք Շահնազարյանը գրում է․
«Թյուրքալեզու պետությունների հատուկ ծառայությունների ղեկավարները հավաքվում են Ղրղզստանում և այնտեղից սպառնում… հայկական ընդդիմությանը։ Պնդում են, որ Հայաստանի ընդդիմադիր ուժերը ցանկանում են երկրում և տարածաշրջանում իրավիճակն ապակայունացնել ու նաև ռևանշիստական տրամադրություններ տարածում՝ վնասելով հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը։ Վերջում էլ հայտարարում են, որ իրենք ամեն ինչ կանեն, որպեսզի պաշտպանեն Ադրբեջանի շահերը և չեզոքացնեն իրավիճակի վատթարացման բոլոր հետևանքները։
Որոշ ժամանակ անց էլ Չավուշօղլուն էր նման մեղադրանքներ ներկայացնում Հայաստանի ընդդիմությանը։
Հետևությունը մեկն է՝ Թուրքիայի ու Ադրբեջանի իշխանությունները շատ ավելի լավ են հասկանում Երևանում ապրիլից սկիզբ առած բողոքի ակցիաների ու Դիմադրության շարժման արժեքը, քան նույնիսկ շատ ընդդիմադիր հայ գործիչներ։ Նրանք տեսնում են, որ փողոց դուրս եկած ժողովուրդը ռեալ իրավիճակ է փոխում տարածաշրջանում։ Ու նաև հասկանում են, որ իրավիճակը կարող է ի հակառակ իրենց շահերի շրջվել։
P.S. Գիտեմ՝ շատերին կարող է դա ծիծաղելի թվալ, բայց մեր պետությունը պարզապես պարտավոր է ապահովել բողոքի ալիքը առաջնորդող գործիչների անվտանգությունը։ Ի վերջո, նրանց սպառնում են թշնամի երկրների հատուկ ծառայությունները»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը