ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Սյունիքի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել անհատ ձեռնարկատեր Կիմ Բաղդասարյանին պատկանող պահածոների (կարմիր բազուկի պահածոյացում) արտադրամասում (Սյունիքի մարզ, գ. Վերիշեն):
ՍԱՏՄ-ից հայտնում են, որ պարզվել է, որ այստեղ խախտվել են սանիտարահիգիենիկ սահմանված նորմերը․ մասնավորապես՝ արտադրամասի պատերը ունեցել են վերանորոգման կարիք՝ լվացվող և ախտահանվող չեն եղել, պատուհանները և փեղկերը մաքուր չեն եղել և չեն ունեցել միջատապաշտպան ցանցեր, շենքի հատակը չի ունեցել հարթ մակերես, չի պահվել նորոգ վիճակում, լվացող և ախտահանող նյութերը չեն պահվել սննդամթերքից առանձնացված տարածքում, սննդի շղթայում ներգրավված աշխատակից Կիմ Բաղդասարյանը չի ենթարկվել պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննությունների:
Արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, տրվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը