Նախորդ տարվա համեմատ մենք ունենք 10.3 տոկոս գնաճի ցուցանիշ, բայց առաջին անհրաժեշտության պարագաների գնաճը շատ ավելի բարձր է: «Դրամի գերարժևորման և կանխիկ շրջանառության սահմանափակումների խնդիրները» թեմայով քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ելենա Կիրակոսյանը:
«Օրինակ՝ 20 տոկոսով միայն թանկացել է հացամթերքը, մակարոնեղենը մոտ 30 տոկոսով, ալյուրը՝ 17.7 տոկոսով, մսամթերքը՝ մոտ 12 տոկոսով, միրգ-բանջարեղենը՝ 45.8 տոկոսով: Նման թանկացումների ֆոնին մենք ունենք նվազագույն սպառողական զամբյուղի միայն առաջին եռամսյակում 76 հազար 300 դրամ սահմանաչափ, որը վստահաբար 2-րդ եռամսայակի ընթացքում ավելացել է: Զուգահեռ ունենք մինիմալ աշխատավարձ, որն անփոփոխ է»:
Ավելին՝ տեսանյութով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը