«Ցավալի կորուստ է, որովհետև մենք կորցրեցինք ոչ միայն տաղանդավոր մարդու, այլև՝ Մեծ քաղաքացու․ այն խոսքը , որը հնչում էր նրա շուրթերից այնքան շիտակ ու համարձակ էր, շատ դեպքերում Արմեն Գրիգոյանի խոսքը այն երանգներն ուներ, որոնք շատերի ուղեղում կային, բայց այս կամ այն քաղաքական հաշվարկներից ելնելով չէր հնչում։ Արմեն Գրիգորյանի խոսքն ազդեցիկ էր, օգնում էր և շատ դեպքերում մարդիկ ուզում էին լսել նման խոսքեր։ Նա հայտնվեց բանտում մի գործով, որը փուչիկ էր»,-այս մասին ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը՝ լրագրողների հետ զրույցում։
Հիշեցնենք, որ Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում ընթաում է պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի հոգեհանգստի արարողությունը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը