09 07 2022

Ցուցարարները, որոնք ներխուժել են Շրի-Լանկայի վարչապետի նստավայր, այրել են կառավարության շենքը

Ցուցարարները, որոնք ներխուժել են Շրի-Լանկայի վարչապետի նստավայր, այրել են կառավարության շենքը

Ցուցարարները, որոնք ներխուժել են Շրի-Լանկայի վարչապետի նստավայր, այրել են կառավարության շենքը, հայտնում է News First հարթակը։

Ավելի վաղ Reuters գործակալությունն էր տեղեկացրել, որ Շրի-Լանկայի վարչապետ Ռանիլ Վիկրամասինգհեն, ինչպես նաև նախագահ Գոդաբայա Ռաջապաքսին անվտանգ վայր են տեղափոխվել, սակայն թե որտեղ, մինչև այժմ չի հստակեցվում։

Նշենք, որ այսօր բազմաթիվ ցուցարարներ մտել են Շրի-Լանկայի նախագահ Գոդաբայա Ռաջապաքսիի կեցավայր, նաև վարչապետի նստավայր՝ պահանջելով նրանց հրաժարականը։ 

Օրվա ընթացքում երկրի քաղաքական ուժերը ևս հայտարարել էին, որ համաձայնության են եկել Շրի-Լանկայի ղեկավարության հրաժարականը պահանջելու հարցում։ Գրավոր պահանջը ներկայացնելու էր երկրի խորհրդարանի խոսնակը։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ