Շրի Լանկայի Կալմունայ քաղաքում ապրիլի 26-ին 3 պայթյուն է որոտացել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով տեղի News1st աղբյուրին։
Ինչպես նշվում է, կատարվածի մասին մանրամասներ դեռևս հայտնի չեն: Պայթյունների մասին տեղեկացրել է բանակի ներկայացուցիչը:
Միջադեպը տեղի է ունեցել երկրի արևելքում, որտեղ իրավապահ մարմինները հակաահաբեկչական գործողություններ են իրականացնում: Մի քանի մարդ պայթեցրել է իրեն փոխհրաձգության ընթացքում։
Պետության ղեկավար Մայթրիփալա Սիրիսենայի հանձնարարականով կստուգեն բոլոր բնակելի շենքերը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը