«Մարդկանց, բնակավայրերի քանակը չեմ կարող ասել , որովհետև չգիտեմ»,-նման կերպ պատասխանեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ հարցին, թե ՝ ինչպե՞ս է լուծվելու Բերձորի հատվածից տարհանվող բնակիչերի խնդիրը և ի՞նչ քանակի ընտանիքների մասին է խոսքը։
Ըստ էության , Բերձորն հանձնող իշխանության ներկայացուցիչը տեղյակ չէ, թե քանի ընտանիք է անտուն մնալու։ Լրագրողի դիտարկմանը, որ Արցախի անվտանգության երաշխավոր ՀՀ իշխանության ներկայացուցիչը պարտավոր է տեղեկացված լինել, նախարարն ասաց․
«Անվտանգության երաշխավոր չի նշանակում , որ Բերձորի բնակիչների քանակը պետք է իմանալ»։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը