29 06 2022

Հարցնում ենք,թե Բերձորն ինչի՞ եք հանձնում, ասում են՝ բերձորցիների բնակարանային հարցերը կլուծենք․ Տիգրան Աբրահամյան



«Ադրբեջանը բավականին ինտեսիվ ինչպես Քարվաճառի, այնպես էլ՝ Քաշաթաղի հատվածում ոչ միայն առաջնագիծն է կահավորել, այլև ուժեղացրել  և ապահովել է երկրորդ գիծը, լրացուցիչ  հրետանի է բերում տեղակայում։ Ադրբեջանը հայտարարում է, որ ցանկացած խնդիր կամ  հավակնություն, որը ներկայացվում է Հայաստանին կարող է լուծել ուժի կիրառման ճանապարհով և այս ուղղությամբ միջոցառումներ այսօր իրականացնում է։ Բայց մյուս կողմից ունենք ՀՀ իշխանություն, որին հարցնում ենք,թե Բերձորն ինչի եք հանձնում, ասում են՝ բերձորցիների բնակարանային հարցերը կլուծենք, Աղավնոյին էլ՝ Արցախի իշխանությունները կլուծեն։ Մենք խոսում ենք հայրենիքի կորստի մասին, իսկ իրենց համար այս ամեն ինչը պրոեկտվում է փողի, կենցաղի, ստամոքսի հետ։ Սա ցույց է տալիս այն էությունը, որն ունեն այս իշխանությունները»,- «Դիմադրություն» շարժման կազմակերպած «Դավաճանված Բերձոր. առավել վտանգվող Սյունիք» խորագրով քննարկման ընթացքում ասաց ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Տիգրան Աբրահամյանը նշում է, որ չկա քաղաքական պայքար և խոսք։

«Մենք առնչվում ենք մարդկանց հետ ում համար ամեն ինչ բիզնես է, փող և հայրենիքի մասին որևէ բան խոսելն անիմաստ է։ Բացի նրանից , որ իրենք են բովանդակության մեջ այդպիսին, ստեղծել են քարոզչական իրականություն, որը   դարձել է մի մասի առօրեան։ Նրանք դրա հաշվին կարողանում են թաքցնել իրականությունը և հասարակության մի հատվածում սերմանել այն անբովանդակ, ստամոքսային տրամաբանությունը ինչը մեզ տանում է վերջնական կործանման»,- շարունակեց  Աբրահամյանը։

Քաղաքական  գործիչը միևնույն ժամանակ նկատում է, որ այն ինչ եղել է 100 տարի առաջ, ինչի մասին կարդացել ենք նաև դասագրքերում, այսօր կրկնվում է մեր աչքի առջև։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ